Միջազգային հանրահասանելիության շաբաթվա (հոկտեմբերի 24-30) այս տարվա թեման է՝ «Բաց՝ հանուն կլիմայական արդարության»

Միջազգային հանրահասանելիության շաբաթվա (հոկտեմբերի 24-30) այս տարվա թեման է՝ «Բաց՝ հանուն կլիմայական արդարության»։ 

Կլիմայական արդարության պարզ ճշմարտություններից է այն, որ կլիմայական ճգնաժամը հեռահար խորը ազդեցություն ունի։ Ինչպես նշում է ՄԱԿ-ը՝ դրա հետևանքները «չեն ճանաչում հավասարություն և արդարություն, հարուստ և աղքատ, կին և տղամարդ, ավագ և երիտասարդ»։ Այս հզոր անհավասարակշռությունը ներազդում է նաև կլիմայական ճգնաժամի մասին գիտելիքներ ձեռք բերելու, տարածելու և կիրառելու համայնքների կարողությունների վրա։ 

Հանրահասանելիությունը կարող է ուղիներ ստեղծել գիտելիքների ավելի արդար փոխանակման համար և ծառայել կլիմայի փոփոխության ազդեցության և դրա նկատմամբ մեր արձագանքի ձևավորման հարցում անհամապատասխանության վերացմանը։

Այս տարի կլիմայական արդարության վրա կենտրոնանալը նպատակ ունի խրախուսելու կլիմայական շարժման և միջազգային բաց հասարակության միջև համագործակցությունը։ 

Գիտելիքի տարածումը մարդու իրավունքներից մեկն է, և կլիմայական ճգնաժամի դեմ պայքարը պահանջում է գիտելիքների արագ փոխանակում աշխարհագրական, տնտեսական և դիսցիպլինար սահմաններից դուրս:

Միջազգային հանրահասանելիության շաբաթն առիթ է համայնքների միջև հասանելիությունը հետազոտությունների համար բաց դարձնելու գործողությունները համակարգելու համար, ինչպես նաև հաստատելու, որ այս գործում կենտրոնական նպատակ է հավասարությունը։ 

Հանրահասանելիության շաբաթվա խորհրդատվական հանձնաժողովի կողմից ընտրված թեման հնարավորություն է տալիս միավորվել, գործողություններ ձեռնարկել և բարձրացնել կլիմայական արդարության շուրջ իրազեկվածությունը։ Հանրահասանելիության շաբաթ 2022-ը կանցկացվի հոկտեմբերի 28-30-ը, սակայն խրախուսելի է նաև «Բաց՝ հանուն կլիմայական արդարության» թեմայի շուրջ քննարկումներ անցկացնել և գործունեություն ծավալել ողջ տարվա ընթացքում՝ տեղայնացնելով թեման և գործողությունները։

------------------------------------------------- ----

Հանրահասանելիության շաբաթվա մասին մանրամասների համար այցելեք openaccessweek.org կայք։ Թվիթերյան պաշտոնական հեշթեգն է #OAWeek ։

Այս հայտարարության տարալեզու թարգմանությունները կարելի է գտնել openaccessweek.org կայքում:

Հանրահասանելիության շաբաթվա այս տարվա թեմայի մասին պաստառները և գրաֆիկական այլ նյութեր հասանելի են openaccessweek.org կայքում:


SPARC-Ի ՄԱՍԻՆ

SPARC-ը շահույթ չհետապնդող իրավապաշտպան կազմակերպություն է, որն աջակցում է հանրամատչելի հետազոտական և կրթական համակարգերին։ Մենք համոզված ենք, որ յուրաքանչյուր մարդ մեր աշխարհը ձևավորող գիտելիքից ազատ օգտվելու և նրանում սեփական ներդրումն ունենալու հնարավորություն պետք է ունենա։ Միջազգային հանրահասանելիության շաբաթը ստեղծվել է SPARC-ի և գործընկերների կողմից 2008-ին ուսանողական համայնքում։ Ավելին՝ sparcopen.org կայքում։

ՀԱՆՐԱՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ՄԱՍԻՆ

Հանրահասանելիության շաբաթը հիանալի հնարավորություն է գիտելիքն անխափան տարածելու համաշխարհային շարժումը մարդկության վրա ներազդող փոփոխությունների և սոցիալական խնդիրների հետ կապելու համար։

Միջոցառմանը մասնակցում են անհատներ, հաստատություններ և կազմակերպություններ, իսկ կազմակերպման կառավարումը իրականացնում է խորհրդատվական հանձնաժողովը։ Հանրահասանելիության շաբաթվա պաշտոնական հեշթեգն է #OAweek ։

Previous
Previous

اَلْعَرَبِيَّةُ

Next
Next

Hrvatski